Պերուացի մի ձկնորս 95 օր է անցկացրել Խաղաղ օվկիանոսում, ամբողջովին մենակ՝ առանց կապի և օգնության։ Այս մասին գրում է NBS-ն։
Մաքսիմո Նապան դեկտեմբերի 7-ին դուրս էր եկել 2 շաբաթյա ձկնորսության, սակայն փոթորիկը նրան շեղել է ուղուց, և նա կորել է օվկիանոսում։
Նա կարողացել է փրկվել, խմելով անձրևաջուր, սնվելով մակաբույծներով, թռչուններով և ծովային կրիաներով։
Նրա ընտանիքը սկսել էր որոնումները, սակայն միայն վերջերս՝ Էկվադորի ափերից 680 մղոն հեռու, նրան գտել է մի պարեկային նավ՝ ծանր վիճակում և ջրազրկված։
Փրկությունից հետո եղբոր հետ նրա հանդիպման հուզիչ կադրերը տարածվել են համացանցում և մեծ արձագանք ստացել։