Յուլյա Կովալի նախկին ամուսինը՝ գործարար Միխայիլ Շտիրլինը, մանկապղծության համար դատապարտվել է 17 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում։ Այս մասին գրում է Rambler-ը։
Նա նաև պետք է 26․000 դոլարի չափով բարոյական փոխհատուցում վճարի իր գործողություններից տուժած աղջիկների ընտանիքներին։
Շտիրլինի գործով հետաքննությունը տևել է մի քանի տարի։ Ինչպես հաստատել է Քննչական կոմիտեն, 2020 թվականին տղամարդը բակերից մեկում հանդիպել է 8-10 տարեկան չորս աղջիկների և նրանց նկատմամբ անվայել պահվածք դրսևորել։