Հայաստանի ընդդիմությունը փողոցային պայքար սկսելու որոշման հետ կապված մի քանի գործոններ կարող են լինել։ Հասարակական աջակցությունը, միջազգային համատեքստը, կուսակցական անհամաձայնությունները և այլն։
Թեպետ, ՀՀ ընդդիմությունը կարող է նախապատվությունը տալ այլ միջոցների, ինչպիսիք են բողոքի ակցիաները, կամ այլ քաղաքական գործիքները, նախքան լայնամասշտաբ փողոցային պայքար սկսելը։
Հավելենք նաև, որ մարտի 17-ին, «Սրբազան պայքար» շարժման երիտասարդների նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Հյուսիսային պողոտայում։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Եթե ընդդիմությունը կրկին փողոցային պայքար սկսի, կմիանա՞ք»։
Հարցախույզից պարզ դարձավ, որ քաղաքացիների մեծ մասը չի միանա ընդդիմադիրների փողոցային պայքարին։
«Էս մեր հայ ժողովրդին կա՛մ եվրոպացի է հարկավոր, կա՛մ կռված տղա, որ ցավա էս երկրի համար։ Ինչքան էլ քաղաքացիները միանում են, ժողովրդին մեկ ա խաբում են ու իրենց գրպաններն են լցնում»,-ասաց հարցվածներից մեկը։
Մեկ այլ անցորդիի խոսքով էլ՝ իշխանափոխության հարցում փողոցային պայքարը չի օգնի։
«Միացել էի, երբ Սրբազանը եկել էր։ Արդյունքում ոչ մի բան չեղավ։ Ժողովուրդը հասնում է, որ պայքարի և ոչինչ չի լինում»,-նկատեց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։