Քո ֆիզիկական ներկայությունը խոսում ա, թե ինչքան խաշլամա ես կերել, ինչքան գառ ու խոզ ես կերել․ Սրբազան
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադառնալով ոստիկանական ուժերին, խոսք ուղղեց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։
«Մի հատ սերժանտ կա մեջները Արամ Հովհաննիսյան, ավելի ճիշտ ենթասպա, սերժանտ էլ չէ։ Քո ֆիզիկական ներկայությունը խոսումա, թե ինչքան խաշլամա ես կերել, ինչքան գառ ու խոզ ես կերել, ինչ ասես կերել ես, հիմա էլ եկել, ինձ ասում ես Տեր Հա՞յր։ Ցուցարարներին ասում ես լակո՞տ։ Դուք ծառա էք, ոչ թե ծառայող»։
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Արամ Հովհաննիսյանը նշել էր՝ հորդորեք Տեր հորը՝ թող նորմալ պահի իրեն, ժողովրդին հորդորի նորմալ պահեն և օրենք չխախտեն։