Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց. ՊՆ մամուլի քարտուղար
copy image url

Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց. ՊՆ մամուլի քարտուղար

Ներքին 1 ամիս առաջ - 14:32 18-03-2025
Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

«ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են:

Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված