Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական գործողություններից. ՆԳՆ
copy image url

Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական գործողություններից. ՆԳՆ

Ներքին 10 ամիս առաջ - 16:10 26-05-2024
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

«Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի», - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնել է, որ ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքը կայանալու է:

Ամենից շատ դիտված