Ռուսաստանում Պետդումայի պատգամավորը թափառող շներին համեմատել է ահաբեկիչների հետ։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Տումուսովը հայտարարել է, որ երբ թափառող շունը հարձակվում է մարդու վրա, ապա դա կարելի է համարել նույնը, ինչ ահաբեկչի հարձակումը։
Նա կոշտ քննադատել է կենդանիների պաշտպաններին՝ ասելով, որ պետությունը չպետք է շատ հաշվի առնի նրանց կարծիքը, և բոլորի համար էլ պարզ է, թե ինչ պետք է անել ահաբեկիչների հետ։
Հայտարարությունը մեծ աղմուկ և քննադատություն է առաջացրել իրավապաշտպանների կողմից։