Պատերազմի վտանգը, Գյումրիում զորքին ճնշում են, հարկայինը Սամվել Ալեքսանյանին հանգիստ չի տալիս․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 06.05.2021 թվականին պետական գրանցում է ստացել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի՝ «Սիզնս» այգու նկատմամբ օգտագործման իրավունքը։ Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանը կապերն ամրացրել է «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ մասնակցել են Փաշինյանի հոր անունը կրող ֆուտբոլային մրցաշարին, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85 ամյակին։ Օրաթերթը տեղեկացավ, որ մրցաշարի հեղինակը Տավուշի «ՆԻԿԱՐՄ» Ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են անում։ «Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն ասաց՝ կարելի է ասել, հարկայինի տեսուչները գիշերում են ընկերություններում, քրքրում փաստաթղթերը, արտադրանքը: Լուրեր կան, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ մեկ ամիս է՝ կասեցված է։

Օրաթերթը գրում է․ Գյումրու ընտրություններին իրենց Սարիկի հաղթանակի համար իշխանություններն ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը։ Ռազմական ոստիկանության պետ, շիրակցի Աշոտ Զաքարյանն անցած շաբաթ Գյումրիում հավաքել է զորամասերի ղեկավարներին եւ հրահանգել, որ զորքը պետք է ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քվեարկի, վերահսկեն, որ հրահանգն անշեղորեն կատարվի:
Տարոն Մարգարյանը ցանկություն հայտնել չմասնակցել ԱԺ նիստերին, որ ստիպված չլինի ամբիոնից բացատրություններ տալ եւ ենթարկվել ՔՊ-ականների հարձակումներին․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․ Մարտի 19-ին Ագրարային համալսարանում ռեկտոր են ընտրելու: Առաջադրվել է 4 թեկնածու` դոցենտներ Արեւիկ Ազիզյանը, Հայկ Ղազարյանը, ՍԱՏՄ պետի նախկին տեղակալ Սոնա Ծառուկյանը եւ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: Համալսարանում վստահ են՝ Զաքոյանի ընտրության հարցը լուծված է․ նրան աջակցում է ԿԳՄՍ նախարարը:

Փաստ օրաթերթը գրում է․ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ գործող իշխանությունները ստի ու կեղծիքի միջոցով փորձում են ապակողմնորոշել բնակչությանը։ ՔՊ-ն սուբվենցիոն ծրագրերն այնքան է ձգձգել, որ դրանց իրականացումն այժմ կապում է քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անվան հետ՝ տպավորություն ստեղծելով, թե այդ ամենն իրականացվում է զուտ իրենց թեկնածուի շնորհիվ։

Օրաթերթի մեկ այլ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ Ադրբեջանը Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական հիմքեր է ստեղծում, այսես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։

Փաստը նաև գրում է․ Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։