Չնայած առաջընթացին, խաղաղության ճանապարհին կան խոչընդոտներ. Բայրամով
copy image url

Չնայած առաջընթացին, խաղաղության ճանապարհին կան խոչընդոտներ. Բայրամով

Արտաքին 1 ամիս առաջ - 16:51 17-03-2025
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի խորհրդարանի վերլուծական-տեղեկատվական ամսագրում հոդված է հրապարակել՝ «Ադրբեջանի անկախ և ինքնիշխան արտաքին քաղաքականության մոդելը» վերնագրով:

«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի երկկողմ բանակցություններում ձեռք բերված առաջընթացին, Հայաստանում շարունակվող ռևանշիզմի միտումը, Սահմանադրության և Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ պարունակող այլ իրավական ակտերի դրույթները փոխելու քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի արագ սպառազինումը շարունակում են մնալ հարաբերությունների վերջնական կարգավորման գործընթացի ամենալուրջ խոչընդոտը»,- ասված է հոդվածում։