Իրանի առաջնորդը խոչընդոտներ չի տեսնում Թուրքմենստանի հետ համագործակցության զարգացման համար
copy image url

Իրանի առաջնորդը խոչընդոտներ չի տեսնում Թուրքմենստանի հետ համագործակցության զարգացման համար

Արտաքին 3 տարի առաջ - 10:27 10-01-2022

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսին ողջունել է հարևան Թուրքմենստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը։ Ըստ IRNA գործակալության, Իրանի առաջնորդը Թեհրանում հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հատուկ բանագնաց, փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովի և ԱԳնախարար Ռաշիդ Մերեդովի հետ։

«Թեհրանը խոչընդոտներ չի տեսնում Աշխաբադի հետ համագործակցության զարգացման ճանապարհին և աջակցում է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնմանը»,- ասել է Ռայիսին։ Նրա խոսքով, «Իրանն ու Թուրքմենստանը պարզապես հարևան երկրներ չեն, նրանց ժողովուրդները խորը մշակութային ու պատմական կապեր ունեն»։

Ամենից շատ դիտված