Հայտնի դերասան և երաժիշտ Ուիլ Սմիթը 20 տարի անց թողարկում է իր հինգերորդ ալբոմը՝ Based on a True Story։ Սմիթն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ալբոմը կթողարկվի մարտի 28-ին։
Այս մասին գրում է Vulture-ը։
Նոր ալբոմում ընդգրկված է 14 երգ, իսկ համագործակցող կատարողների թվում են նրա որդին՝ Ջեյդեն Սմիթը, ինչպես նաև Տեյանա Թեյլորը, Ժակ Ռոսսը և այլոք։
Ալբոմում ներառված է նաև Սմիթի լեգենդար հիթը՝ Miami-ն։