«Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Ակտաու-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները
copy image url

«Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Ակտաու-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները

Արտաքին 3 տարի առաջ - 14:56 10-01-2022

Ղազախական «Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Ակտաու-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին կիրականացվի Ակտաու-Երևան թռիչքը:

«Ղազախական «Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Երևան-Ակտաու և Ակտաու-Երևան թռիչքները։ Հունվարի 10-ին ժամը 18:00-18:20 կիրականացվի Ակտաու-Երևան DV845 թռիչքը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկացրել է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը:

Ամենից շատ դիտված