EgyptAir ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվա-Կահիրե թռիչքները
copy image url

EgyptAir ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվա-Կահիրե թռիչքները

Արտաքին 3 տարի առաջ - 19:07 04-03-2022
Եգիպտական ​​EgyptAir ավիաընկերությունը ուրբաթ՝ մարտի 4-ին, չեղարկել է թռիչքները Ռուսաստանի և Եգիպտոսի մայրաքաղաքների միջև, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ավիաընկերության աղբյուրին։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Մոսկվայի և Կահիրեի միջև թռիչքները չեղարկվել են երկու ուղղություններով, սակայն չի նշել, թե որն է նման որոշման պատճառը։

Ավիաընկերության կայքում նշվում է, որ այս ուղղություններով թռիչքները չեղարկվել են նաև հինգշաբթի և չորեքշաբթի։

Ներկայումս Մոսկվայի և Կահիրեի միջև թռիչքներ է իրականացնում ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը, որի թռիչքները դեռ չեն չեղարկվել։

Ամենից շատ դիտված