Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 8000 քառակուսի մետր խոտածածկույթ

Ներքին 2 տարի առաջ - 13:44 04-08-2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին, մարվել՝ 12։20-ին։ Այրվել է մոտ 8000 ք.մ խոտածածկույթ։