Սողոմոն Թեհլերյանը հերոս է, որի նմանը մեր օրերում չկա․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 18:00 15-03-2025
104 տարի առաջ այս օրը՝1921-ի մարտի 15-ին, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին, Թալեաթ փաշային։

Նա ձերբակալվեց, սակայն ընդամենը երեք ամիս անց՝ հունիսի 2-ին, գերմանական դատարանը նրան արդարացրեց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սողոմոն Թեհլերյանի արածով պետք է հպարտանա՞լ»։

Հարցվածների ճնշող մեծամասնության կարծիքով՝ Սողոմոն Թեհլերյանի արածով բնականաբար պետք է հպարտանալ։

«Մարդը ազգի հերոս է, ոնց պետք չի հպարտանալ»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ մեր օրերում Սողոմոն Թեհլերյանի նմանը չկա։

«Սողոմոն Թեհլերյանը հերոս է, նրա նմանը մեր օրերում չկա, ցավոք օրինակ չենք վերցնում»,- նշեց նա։
Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ անհնար է չհպարտանալ Սողոմոն Թեհլերյանով։

«Իհարկե պետք է հպարտանալ, ոնց կարելի է չհպարտանալ այդպիսի ազգասեր մարդով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։