Կառավարության վերջին 4 տարիների աշխատանքից դժգոհ ենք, միայն խոստումներ ենք լսել․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:30 14-03-2025
Այսօրվանից խորհրդարանը կքննարկի կառավարության 5-ամյա ծրագրի 2024 թ․ կատարման արդյունքների մասին զեկույցը։

Ընթացակարգի համաձայն՝ նախ կքննարկվի հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստին, որտեղ քննարկվելուց հետո կընդունվի ի գիտություն։

Առաջինը խորհրդարանին հաշվետու կլինի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այսօր: Զեկույցը ներառում է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային եւ թվային ցուցանիշներ։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Գո՞հ եք կառավարության նախորդ 4 տարիների աշխատանքից»։

«Լավ բան չենք տեսնում, միայն խոստումներ»,- ասաց անցորդներից մեկը։

Հարցվածներից շատերը նշեցին, որ գոհ լինելու ոչ մի պատճառ չունեն։ «Ամեն ինչից գոհ եմ։ Նիկոլ Փաշինյանը եթե չլիներ, Հայաստանը կդառնար Ռուսաստանի գուբերնիա»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

«Մարդկանց հարցրեք՝ լավ ու հանգիստ ե՞ն ապրում»,- նշեց մեկ այլ անցորդ:

Մանրամասները՝ տեսանյութում։