Ավինյանն ու «Գազպրոմը» փողի նոր աղբյո՞ւր են գտել․ 1–1,6 մլն դրամ՝ գազի բաժանորդ դառնալու համար
copy image url

Ավինյանն ու «Գազպրոմը» փողի նոր աղբյո՞ւր են գտել․ 1–1,6 մլն դրամ՝ գազի բաժանորդ դառնալու համար

Ներքին 1 ամիս առաջ - 16:30 14-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը վերջին շրջանում Երևան քաղաքի բնակիչներից շարունակաբար ահազանգեր է ստանում, որ վերջիններս գազի բաժանորդ դառնալու համար լուրջ խնդիրների են բախվում։ Մասնավորապես՝ եթե նախկինում բաժանորդագրվելու համար քաղաքացին ստիպված էր լինում 200-250 հազար դրամ վճարել, ապա այժմ որոշ դեպքերում այդ գումարը կազմում է 1 մլն 600 հազար դրամ։

«Եկան, հաշվարկ կատարեցին, ասել են՝ 1 մլն 600 հազար դրամ պետք է վճարես։ Եղբորս աղջիկն էլ Ներքին Չարբախում է ապրում, ասում է՝ եկել են, հաշվարկ են արել, 1 մլն դրամ փող են ուզել, որ գազը քաշեն։ Երբ հարցրեցի, թե խի՞ էտքան թանկ, անցած տարի հաշվել էին, մի քանի անգամ ավելի ցածր էր եղել, ասեցին՝ դա ոնց որ հունվարից է սկսել՝ այդ պրոցեսը»,- ասաց մեզ դիմած քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի, ումից ևս բաժանորդագրման աշխատանքների համար նման խոշոր գումար են պահանջել, նշեց՝ բողոքարկել է, ինչից հետո հետո վերահաշվարկ են կատարել ու նոր արժեքը մի քանի անգամ ավելի ցածր է եղել, քան սկզբնապես ներկայացվածը։ «Այսինքն՝ ստացվում է՝ եթե բնակիչը համաձայնում է թանկ գնին, տանում մուծում է ու նման թանկ գնով է միանում ցանցին, իսկ եթե բողոքարկում են, իրենք ոնց որ միշտ արել են, այդպես են հաշվարկում»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։

Oragir.News-ը զրուցեց գազամիացման աշխատանքներ իրականացնող աշխտակիցների հետ, ովքեր ևս նշեցին, որ վերջին շրջանում քաղաքացիներից բազմաթիվ այդպիսի դժգոհություններ են ստանում։ «Ընդհանրապես առաջ բնակիչը գազաֆիկացման համար գնում, դիմում էր գրում, էնտեղի ինժիները գալիս, չափումները կատարում էր և հաշվարկ էր անում․ օրինակի համար հաշվիչը գտնվում է 10 մ հեռու, 10 մ գալիս է տուն, հաշվարկն արել են մետրը 10 հազար դրամով, կազմում էր 100 հազար դրամ, 150 հազար դրամ, չգիտեմ՝ մյուսինը կարող է 20 մետր էր հեռու, էտքանը բազմապատկվել է 10 հազար դրամ, բնակիչը վճարել է այդ գումարը, մեկ էլ հրշեջի փողն ա վճարել՝ 8000 դրամ, մեկ էլ դիմում գրելուց՝ 3-4 հազար դրամ։ Մարդն այսքան գումարը վճարել է և գազաֆիկացումը կատարել են։ Հիմա չգիտես ինչի թաղապետարան են ուղարկում, էնտեղ գին են ավելացնում, ուղարկում են Գազպրոմ, Գազպրոմն էլ իր գինն ա դնում և տենց գինն արհեստականորեն բարձրացնում են, մարդիկ էլ չեն կարողանում այդքան վճարեն»,- ասաց նա՝ հավելելով, որ շատերը նման գների պատճառով առհասարակ հրաժարվել են բաժանորդագրվելուց։

Oragir.News-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի խոսնակ Միքայել Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ են պայմանավորված բնակիչներին ներկայացված կամայական արժեքները, և ինչո՞ւ են դրանք շեշտակի նվազեցվում, երբ մարդիկ չեն համաձայնում։ Ի պատասխան՝ Հարությունյանն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել, որն արդեն ուղարկել ենք և պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։ Մեր զրուցակիցը միայն տեղեկացրեց, որ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ գազաֆիկացման աշխատանքների արժեքներում փոփոխություններ չեն կատարվել։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նշեց, որ այս թանկացումները գազաֆիկացման նախագծերի հետ է կապված, ինչպես նաև նախագծերի անցկացման ժամանակ այլ կոմունիկացիների հետ․ «Սեփական տների դեպքում հիմնականում ասում են, որ այլ կոմունիկացիաներ կան, դրանց վրայով անցկացնելու համար տարատեսակ պատճառաբանություններ են բերում և նախագծերը թանկացնում են։ Բազմաբնակարան շենքերում էլ հիմնականում հարկայնությունն են հիմք ընդունում, բայց այնտեղ գումարներն այդքան մեծ չեն։ Խնդիրը հիմնականում սեփական տների հետ է կապված, որովհետև այնտեղ հենասյուները կառուցելիս պետք է մի փոքր գործ կատարել, բայց իրենք ծանրացնում են, մեծացնում են։ Այդ հենասյուներն էլ հիմնականում օգտագործված մետաղական սյուներ են, ու լրիվ հասկանալի ձևով դրանք մտցնում են, որ ծառայությունը թանկանա»։

Հրայր Կամենդատյանի խոսքով՝ այս իրավիճակը պայմանավորված է այն իրողությամբ, որ «Գազպրոմ Արմենիա»-ն շուկայում մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպություն է, և այլ կազմակերպություն չկա, որ գնագոյացումը կհավասարակշռի։ «Դրա համար իրենք անում են այն, ինչ կատարում են, ընդ որում բավականին կազմակերպված ձևով։ Սա կազմակերպված է ամենավերին մակարդակով։ Այս գումարներն անընդհատ կբարձրանան, քանի որ այս բնագավառում կարգուկանոնի համար պետք է հաբ լինի, որտեղ հիմնական մատակարարը կհասցնի գազը, իսկ հետո մասնավոր կազմակերպությունները կօգտվեն, գազը կբաշխեն սպառողներին ու մրցակցային իրավիճակ լինի։ Հիմա «Գազպրոմ»-ը և՛ ստացողն է՝ խաբն է, և՛ շահագործման ու շինարարական աշխատանքներ կատարողն է, դրա համար էլ նման իրավիճակ է ստեղծվել»,- ասաց նա։

Այսպիսով՝ համադրելով հիշյալ իրողությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որահազանգեր ստանում ենք բացառապես մայրաքաղաքի բնակիչներից, ողջամիտ հարց է առաջանում, թե արդյոք Տիգրան Ավինյանը ռուսաֆիկացվե՞լ է և «Գազպրոմ Արմենիա»-ի հետ փողի նոր աղբյո՞ւր գտել՝ որոշելով երևանցիների հաշվին գերշահույթ ստանալ։ Կարծում ենք՝ գազաֆիկացման աշխատանքների համար քաղաքացիներից 1 մլն 600 հազար դրամ պահանջելն առնվազն ողջամիտ չէ, իսկ այն իրողությունը, որ դժգոհությունների դեպքում սակագներն անմիջապես վերանայվում են, էլ ավելի են փաստում այն մտավախությունները, որ գործ ունենք պարզագույն խաբեության ու գումար կորզելու փորձերի հետ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում