«Գազպրոմը» որոշել է կրճատել գազի մատակարարումը Եվրոպա
copy image url

«Գազպրոմը» որոշել է կրճատել գազի մատակարարումը Եվրոպա

Արտաքին 2 տարի առաջ - 20:52 25-07-2022
«Հյուսիսային հոսքով» դեպի Եվրոպա գազի մղումը չորեքշաբթի օրվանից կկրճատվի մինչև իր հզորության մեկ հինգերորդը, հայտնում է «Գազպրոմը»։ Ավելի վաղ նման հնարավորության մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այժմ գազատարն աշխատում է իր հզորության 40%-ով։ «Գազպրոմը» նշում է տեխնիկական դժվարությունները և պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են Կանադայից վերանորոգված տուրբինի վերադարձը Ռուսաստան:

Նշվում է նաև, որ «Գազպրոմը» դադարեցնում է Siemens-ի մեկ այլ գազատուրբինային շարժիչի շահագործումը «Պորտովայա» կոմպրեսորային կայանում։

Այսպիսով, կոմպրեսորային կայանի օրական հզորությունը ներկայիս օրական 67 մլն խմ-ից կնվազի մինչեւ 33 միլիոնի։
«Գազպրոմի» հայտարարությունից հետո Եվրոպայի աճուրդներում գազի գինն աճում է ավելի քան 8 տոկոսով։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում