«Գազպրոմը» և Իրանը համաձայնության են եկել Պակիստանին և Օմանին գազի մատակարարման նախագծի շուրջ
copy image url

«Գազպրոմը» և Իրանը համաձայնության են եկել Պակիստանին և Օմանին գազի մատակարարման նախագծի շուրջ

Արտաքին 2 տարի առաջ - 17:06 27-07-2022
Իրանն ու Ռուսաստանը կսկսեն Օմանին և Պակիստանին համատեղ գազ մատակարարել։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի նավթային արդյունաբերության նախարար Ջավադ Օուջիին։

Օուջիի խոսքով, այս որոշումը ռուսական «Գազպրոմի» և Իրանի ազգային նավթային ընկերության (INOC) բանակցությունների արդյունքն է, որոնք համապատասխան հուշագիր են ստորագրել հուլիսի 19-ին։

Ավելի վաղ Իրանի ղեկավարությունը հայտարարել էր նաև նավթի արտահանումից ստացված ռեկորդային եկամուտների մասին․ վերջին չորս ամիսների ընթացքում այս ցուցանիշն աճել է 580%-ով։ Սա պայմանավորված է ոչ միայն հումքային ապրանքների գների աճով, այլև դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքի փոփոխությամբ։

Ամենից շատ դիտված