Եթե Փաշինյանի հարցազրույցը հեռարձակվի, նրա կողքիններն էլ իր գլխին կխփեն․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 15:00 13-03-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նա կարճ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու մասին, ինչպես նաև՝ ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության։

Նշենք, որ վարչապետի հարցազրույցն արդեն 3 օր է՝ չի հեռարձակվել։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչո՞ւ թուրք լրագրողներին Փաշինյանի տված հարցազրույցը գաղտնի է պահվում»։

«Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ եթե բացի փակագծերը, ապա կարող է նույնիսկ իր կողքին կանգնածներն իր գլխին խփեն, բայց նրանք այդքան խելք չունեն»,- ասաց անցորդներից մեկը։

Հարցվածներից մեկի կարծիքով՝ տվյալ հարցազրույցը երկար ժամանակ գաղտնի չի մնա։

«3 օր է՝ չի հեռարձակվել, չի էլ հեռարձակվի, ինչ ուզում՝ անում են»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։