Չենք նայել Փաշինյանի հարցազրույցը, չենք հավատում. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 02-05-2024
Մայիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդարձակ հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին, անդրադարձել Տավուշի մարզում իրականացվող հատվածական, պիլոտային սահմանազատմանը, դրա աշխարհաքաղաքական ենթատեքստին, պարզաբանումներ ներկայացրել քաղաքացիներին հուզող հարցերի վերաբերյալ։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե դիտե՞լ են Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը և ինչպես են գնահատում նրա մեկնաբանությունները։

Հարցվածների մեծ մասն ասաց, որ չեն դիտել Փաշինյանի հարցազրույցը, չեն կիսում նրա տեսակետները։

«Ես իրեն ո՛չ ուզում եմ լսել, ո՛չ ուզում եմ նրա մասին խոսեմ։ Ինձ անտուն է թողել, ես արցախցի եմ»,- ասաց մի կին։

«Չեմ նայել, քանի որ չեմ գտնում, որ ճշմարտություն կա այդտեղ»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից միայն մեկն ասաց, որ դիտել է, բայց չի հասկացել, փորձել է կռահել։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման պատճառով ցույցեր են կազմակերպվում Տավուշում, միջպետական ճանապարհներին և Երևանում, փակվում են փողոցներ։ Ցուցարարաները մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական և հիմնավոր սահմանազատում իրականացնելու խնդիր չունի, այլ Ադրբեջանի ճնշումների տակ հանձնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները։