Հայաստանը հաղթող է ճանաչվել «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում
copy image url

Հայաստանը հաղթող է ճանաչվել «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում

Ներքին 1 ամիս առաջ - 18:53 10-03-2025
«ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել է «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որտեղ «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում հաթող երկիր է ճանաչվել Հայաստանը:

Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:

«Հայաստանի համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր մրցանակ, որն ընդգծում է երկրի յուրահատուկ լանդշաֆտները, հարուստ մշակույթը և աճող ներուժը՝ որպես առաջատար արկածային զբոսաշրջային ուղղություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված