Մահացել է լավագույն դերասան անվանակարգում «Օսկարի» մրցանակակիր առաջին սևամորթը
copy image url

Մահացել է լավագույն դերասան անվանակարգում «Օսկարի» մրցանակակիր առաջին սևամորթը

Ավելին 3 տարի առաջ - 16:14 09-01-2022

94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Սիդնի Պուատիեն՝ առաջին սևամորթ դերասանը, ով արժանացել է «Օսկարի»՝ որպես լավագույն դերասան։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
ԱՄՆ-ի և Բահամյան կղզիների քաղաքացիություն ունեցող դերասանի մահվան պատճառը չի հաղորդվում։

Դերասանը ծնվել է 1927 թվականին ամերիկյան Մայամի քաղաքում Բահամյան կղզիներից ներգաղթյալների ընտանիքում։ Իր դերասանական կարիերայի ընթացքում Պուատիեն նկարահանվել է տասնյակ ֆիլմերում։ 1963 թվականին թողարկված «Դաշտային շուշաններ» ֆիլմի համար նա արժանացել է «Օսկարի» «Լավագույն դերասան» անվանակարգում։ Հետագայում դարձել է դիվանագետ։ Մասնավորապես, Պուատիեն զբաղեցրել է Ճապոնիայում Բահամյան կղզիների դեսպանի պաշտոնը։