Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և Kia-ն․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com
copy image url

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և Kia-ն․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 2 շաբաթ առաջ - 21:04 31-03-2025
Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Զառիթափի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «KIA» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված