Արդի․ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմը կարող է նրա վրայից մաքրել լեգենդի շղարշը․ Հովհաննես Գալստյան

Արդի 1 ամիս առաջ - 20:00 08-03-2025
«Արդի» հաղորդաշարի շրջանակներում այսօր հյուրընկալել ենք կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանին։

Հովհաննես Գալստյանի հետ զրուցել ենք «Անորա» ֆիլմի հաջողության, «Օսկար» մրցանակաբաշխության, «Վազգեն․ վերջին Սպարապետը» ֆիլմի, կինոյում քաղաքականության դերի, ռեժիսորի դատական հայցերի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Ռեժիսորի կարծիքով՝ եթե «Անորայում» չլինեին Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, այդ ֆիլմի մասին խոսելն անիմաստ կլիներ։ ««Անորայում» ամեն բան կարծրատիպային է։ Եթե հայեր են, պետք է լինեն օրենքից դուրս»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Սպարապետի մասին պատմող ֆիլմին, ռեժիսորը նշեց, որ մեծ սիրով կանդրադառնար այդ թեմային։

«Կխոսեմ ֆիլմը նայելուց հետո։ Անթույլատրելի է այդ լեգենդար կերպարի վրայով անցնել և պարզապես կենցաղային մակարդակով ֆիլմ նկարահանել։ Այս ֆիլմը կարող է Վազգեն Սարգսյանի վրայից մաքրել լեգենդի շղարշը»,- նկատեց նա։

Գալստյանի խոսքով՝ պետությունը չի աջակցում լավ կինոյի շահերը, չի ֆինանսավորում հայկական լավ կինոն։

«Պետությունն այնպես արեց, որ ես չանեմ իմ երկրորդ ֆիլմը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում․