PKK-ի ահաբեկիչները այլ ելք չունեն, քան ինքնալուծարվելը. Թուրքիայի ՊՆ
copy image url

PKK-ի ահաբեկիչները այլ ելք չունեն, քան ինքնալուծարվելը. Թուրքիայի ՊՆ

Արտաքին 1 ամիս առաջ - 18:15 06-03-2025
PKK ահաբեկչական կազմակերպությունն այլ ելք չունի, քան ինքնալուծարվելն ու զենքերը վայր դնելը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Հատկանշական է, որ կազմակերպությունը (RKK), թեև ուշացումով, հասկացել է, որ հասել է իր գոյության ավարտին և այլ ելք չունի, քան ինքնալուծարվելը»,- շաբաթական ճեպազրույցում ասել է գերատեսչության խոսնակ Զեքի Աքթուրքը։

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից երկրի ներսում և նրա սահմաններից դուրս իրականացվող հակաահաբեկչական միջոցառումների առաջընթացին։

«Վերջին շաբաթվա գործողությունների շրջանակներում չեզոքացվել է 26 ահաբեկիչ, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում և Իրաքում»,- ասել է նա։

Աքթուրքը հավելել է, որ տարեսկզբից թուրքական զինուժը վնասազերծել է ընդհանուր առմամբ 478 ահաբեկչի։