«Օրենքով գո՞ղ» ես, թե՞ ոչ, Թաթոյանը, Անանյանը և Մխիթարյանը կմիավորվեն, Եվրաքվեն չեղարկվում է․ Մամուլ

««Օրենքով գո՞ղ» ես, թե՞ ոչ». հարցի դրական պատասխանից հետո մարդիկ կկալանավորվեն․ Բայց «ոչ» պատասխանն էլ իր խնդիրներն է առաջացնելու, քանի որ «օրենքով գողը», ըստ լեգենդների, չի կարող չխոստովանել իր կարգավիճակի մասին. նա կհեղինակազրկվի։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

3 941 կյանքից զրկված, 191 անհետ կորած, 82 չհուղարկավորված մասունք․ սրանք են 44-օրյա պատերազմի հետևանքները․ հայտնում է օրաթերթը։
Մեկ այլ հոդվածի համաձայն՝ Ուկրաինայի խաղաղությունը կսկսվի փուլային տարբերակով մեկ շաբաթից։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը գտնում է, որ Ամուլսարի ծրագրի անխափան իրագործումն այլընտրանք չունի․ գրում է Փաստ օրաթերթը։

Փաստի աղբյուրները նաև փոխանցում են, որ Թաթոյանի հետ միասին «Ժառանգություն» կուսակցության, այսպես ասած, էլիտան կազմելու են ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը և Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը հակված է ընդհանրապես «հետ քաշվել» Եվրամիությանն անդամակցելու թեմայից, և հետագայում նախագիծը ԱԺ քննարկման չի ներկայացվի:

Հրապարակ օրաթերթը գրում է․ Ռուսաստանը պահանջ է ներկայացրել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն եվրաքվեի նախագծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված, ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի։

Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել։ Եկող շաբաթ Օսկանյանը կհյուրընկալվի Արցախի ներկայացուցչությունում։ Գրում է Հրապարակ օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․ Գյումրու ընտրությունների երկրորդ տեղում վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի ազգականն է նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Նրան ավագանի են մտցնում որպես Գյումրու քաղաքապետի պահեստային տարբերակ, որ եթե Սարիկն իշխանության վստահությունը կորցնի, փոխարինող ունենան: