Ադրբեջանում ԿԽ–ն փակվում է, Պանամայի ջրանցքը տալիս են, մամոնտները վերադառնում են․ Միջազգային մամուլ

Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 10:15 06-03-2025
Ադրբեջանը որոշել է փակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) և ՄԱԿ-ի չորս կառույցների գրասենյակները, այդ թվում՝ UNICEF-ն ու UNHCR-ը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Դեռևս հունվարին դադարեցվել էր նաև USAID-ի և BBC-ի գործունեությունը երկրում։

Հոնկոնգյան ընկերությունը, որը վերահսկում էր 2 խոշոր նավահանգիստ Պանամայի ջրանցքի շրջակայքում, որոշել է հանձնել ամերիկյան ընկերություններին։ Որոշումը կայացվել է Թրամփի ճնշումների ֆոնին, քանի որ նա հայտարարել էր, որ ցանկանում է «վերադարձնել Պանամայի ջրանցքը» ԱՄՆ-ին։ Այս մասին գրում է BBC-ն։

Ամերիկյան Colossal Biosciences ընկերությունը փորձում է գենետիկ ինժեներիայի միջոցով վերականգնել մամոնտներին, որոնք արդեն հազարավոր տարիներ ոչնչացված են։ Նրանք սկզբում ձևափոխել են լաբորատոր մկներին՝ ստուգելու, թե որքանով է հնարավոր փոխել կենդանիների գենետիկան, որպեսզի նրանք հարմարվեն սառը կլիմային։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Ֆրանսիայի կառավարության խոսնակ Սոֆի Պրիմասը հայտնել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ քննարկում են միասին Վաշինգտոն մեկնելու տարբերակը։ Այս մասին գրում է TASS-ը։ Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահականից՝ Ելիսեյան պալատից, հայտարարել են, որ «այս փուլում» այդպիսի այց այլևս չի քննարկվում։

Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն նամակ է ուղարկել՝ պատրաստակամություն հայտնելով խաղաղ բանակցությունների և ընդերքի գործարքի վերաբերյալ։ Այս մասին գրում է CNN-ը։

ԱՄՆ-ն դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ, ինչը կարող է լրջորեն խանգարել Ուկրաինային պատերազմում։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Ռուսաստանում դատարանը 19 տարվա ազատազրկման է դատապարտել Կուրսկի մարզում գերեվարված, Մեծ Բրիտանիայի քաղաքացուն՝ ահաբեկչության և վարձկանության մեղադրանքներով։ Այս մասին գրում է Aljazera-ն։

Գերմանիայի քաղաքներում անցկացված դիմակահանդեսային շքերթներում ներկայացվել են երգիծաբանական կառքեր՝ քաղաքական թեմաներով։ Այս մասին գրում է Euronews-ը։

«Հիտլեր-Ստալին 2.0» կառքում Պուտինն ու Թրամփը արյունոտ ձեռքսեղմումով
լուծում են Ուկրաինայի ճակատագիրը։

Գերմանական Adidas ընկերությունը կրճատում է 500 աշխատատեղ իր կենտրոնակայան Բավարիայում։ Այս մասին գրում է Barrons-ը։

Ռուսաստանի իշխանությունները քննարկում են 21 տարեկանից ցածր վարորդներին արգելել օգտագործել վարձակալվող մեքենաներ։ Այս մասին գրում է Dzen.ru-ն։


Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովն հայտնել է, որ մանկապարտեզների խաղալիքները պետք է համապատասխանեն ռուսական ավանդական արժեքներին։ Այս մասին գրում է TASS-ը։

Վաշինգտոնում կհեռացնեն Black Lives Matter գրառումը, որը գտնվում է Սպիտակ տան մոտ։
Այս մասին գրում է The Washington Times-ը։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Յանա Լանտրատովան պահանջում է արգելել Barbie տիկնիկները, քանի որ դրանք, նրա կարծիքով, հակասում են ռուսական ավանդական արժեքներին։ Այս մասին գրում է Rtvi-ն։

Գիտնականները ստեղծել են CL1 կենսաբանական համակարգիչ՝ մարդկային ուղեղի բջիջներով
Այս մասին գրում է The Independent-ը։

Քիմ Քարդաշյանի՝ լողազգեստով հսկայական փուչիկ-տիկնիկ է տեղադրվել Նյու Յորքի Թայմս Սքվերում, որը այնտեղ կմնա այսօր և վաղը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Այս և այլ լուրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ կարդալով Oragir.News:

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»