1. CNN-ը գրում է. Գերմանիան Ուկրաինային տրամադրել է ռազմական օգնության նոր խմբաքանակ։
Մատակարարվել են հազարավոր արկեր, հարյուրավոր հետախուզական անօդաչու սարքեր, հեռաչափներ, գնդացիրներ և ինքնաձիգներ։
Բացի այդ, 2024 թվականի կեսերին Ուկրաինայում գերմանական ընկերությունների հետ համագործակցելով՝ սկսեց գործել պաշտպանական արդյունաբերության համատեղ արտադրամասը, որտեղ արտադրվում են 155 մմ տրամաչափի արկեր:
2.Barrons-ը գրում է. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է հավասարապես կիսեն պատասխանատվությունը հավաքական անվտանգության հարցերում։
«ՆԱՏՕ-ն հիմնված է այն գաղափարի վրա, որ մենք միշտ գործում ենք միասին և կիսում ենք ռիսկերը՝ դրանով իսկ ապահովելով մեր անվտանգությունը։ Դա չպետք է կասկածի տակ դրվի», - ընդգծել է Շոլցը Փարիզում գագաթնաժողովից հետո:
3.Silkway News-ը գրում է. Լիտվայի իշխանությունները Եվրոպական ներդրումային բանկից (EIB) ֆինանսական աջակցություն են խնդրել Բունդեսվերի ռազմական բազայի կառուցման համար։ ԵՆԲ-ն արդեն սկսել է ուսումնասիրել Լիտվայի ներկայացրած հայտը։
Գերմանիան այս ծրագրում նախատեսում է ներդնել ավելի քան 10 մլրդ եվրո, Լիտվան՝ մոտ 1 մլրդ եվրո։
Բեռլինը նաև մտադիր է Լիտվայում մշտապես տեղակայել մինչև 5000 զինծառայողներից բաղկացած բրիգադ՝ ներառյալ տանկային և մեքենայացված հետևակային գումարտակ՝ ի պատասխան անվտանգային սպառնալիքներին։
4. ABC News-ը գրում է. ռուսամետ Noname057(16) խմբավորումը իրականացրել է կիբերհարձակում Իտալիայի մոտ 10 պետական կայքերի, այդ թվում՝ ԱԳՆ կայքի, Միլանի օդանավակայանների և մի քանի բանկերի կայքերի վրա։
Հարձակման հետևանքով մոտ 10 պաշտոնական իտալական կայք դուրս է եկել շարքից։
Խումբը հարձակումն անվանել է «արժանի պատասխան ռուսաֆոբներին»:
Իտալիայի իշխանությունները միջադեպը կապում են նախագահ Սերջիո Մատարելլայի հայտարարության հետ, որը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում համեմատել է «երրորդ ռեյխի» հետ։
5. Reuters-ը գրում է. Ռուսաստանը գիշերը 176 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա:
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի 12 շրջաններում խոցել են 103 ռուսական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Կիևի, Խարկովի, Դոնեցկի, Կիրովոգրադի և Չերկասիի շրջաններում տուժել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ, կան նաև վիրավորներ։
Զապորոժիեի շրջանի Օրեխով քաղաքում հրետանային հարձակման ժամանակ սպանվել է 80-ամյա մի տղամարդը․ նա հայտնաբերվել է տան փլատակների տակ։
6. RBC News-ը հայտնում է. ԵՄ-ն չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, նույնիսկ եթե դա անի ԱՄՆ-ն։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի վարել անկախ պատժամիջոցների քաղաքականություն և պատրաստվում է ներկայացնել պատժամիջոցների 16-րդ փաթեթը:
Նոր փաթեթը կանդրադառնա Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա, ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
7.The Guardian-ը գրում է. Հնդկաստանում սկսվել է ամենանշանավոր կրոնական իրադարձությունը՝ Մեծ Կումբ Մելա փառատոնը, որը տեղի է ունենում 144 տարին մեկ, և վեց շաբաթվա ընթացքում շուրջ 450 միլիոն ուխտավոր է ներգրավում:
Միջոցառումը կապված է անմահության հինդուական լեգենդի հետ։ Ուխտավորների համար կառուցվել է հսկայական վրանային քաղաք, ինչպես նաև 30 ժամանակավոր կամուրջ։