Գազայում գազ են տալիս, ԱՄՆ–ն զորք չի ուղարկի, Զելենսկիի պլանը, շենքեր են այրվել․ Միջազգային մամուլ

Տեսանյութ Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 11:00 12-02-2025
1.Reuters-ը գրում է. ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը չի պատրաստվում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա։

Գերմանիայում գտնվելու ժամանակ նա եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի պաշտպանությունը առաջին հերթին հենց եվրոպացիների պարտականությունն է։

2. Al Jazeera-ն գրում է. Թրամփը հաստատել է ԱՄՆ ֆինանսների նախարարի այցը Կիև:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը կմեկնի Ուկրաինա՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ, սակայն չի նշել հստակ ժամկետներ։

«Այս պատերազմը պետք է ավարտվի, և այն շուտով կավարտվի», - ասել է Թրամփը։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն միլիարդներ է ծախսել ամբողջ աշխարհում, սակայն պարծենալու շատ բան չկա։

3. The Washington Post-ը հայտնում է. Նեթանյահուն սպառնում է վերսկսել մարտերը Գազայում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չազատի պատանդներին մինչև շաբաթ օրը, զինադադարը կավարտվի, և Իսրայելի բանակը կվերսկսի մարտերը այնքան ժամանակ, մինչև խմբավորումն ամբողջությամբ ջախջախվի։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նաև պահանջել էր Համասից ազատ արձակել բոլոր պատանդներին, հակառակ դեպքում «ողջ դժոխքը կփլուզվի»։

ՀԱՄԱՍ-ը սպառնում է հետաձգել գերիների փոխանակումը` մեղադրելով Իսրայելին զինադադարի պայմանները խախտելու մեջ։

4. France24-ը գրում է. Վոլոդիմիր Զելենսկին հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների դեպքում Մոսկվային կառաջարկի փոխանակել Կուրսկի շրջանի գրավված տարածքները Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական հողերի հետ։

5.CNN-ը հայտնում է. Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանում թմրանյութ պահելու համար դատապարտված ամերիկացի նախկին դիվանագետ Մարկ Ֆոգելը վերադառնում է ԱՄՆ։

«Սթիվ Ֆոգելը հեռանում է Ռուսաստանից, այս փոխանակումը Մոսկվայի կողմից բարի կամքի դրսևորում է»,- ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը։

Թե ում կամ ինչի հետ է փոխանակվել Ֆոգելը, չի նշվում։

6. Barrons-ը հայտնում է. Լեհաստանը տեղեկացրել է, որ ռուսական ինքնաթիռները խախտել են սահմանը։

Լեհ զինվորականները հայտնել են, որ ռուսական Սու-24ՄՌ ինքնաթիռը Բալթիկ ծովի վրայով 1 րոպե 12 վայրկյանով մտել է երկրի օդային տարածք՝ մոտ 6,5 կմ։

Ինքնաթիռը օդ է բարձրացել Կալինինգրադի մարզից։

Ռուսական կողմը ընդունել է խախտումը՝ դա բացատրելով որպես նավիգացիոն սխալ։

7.Anadolu Ajansi-ին գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին, չնայած նա նախօրեին սպառնացել էր դադարեցնել ամերիկյան օգնությունը, եթե Հորդանանը չհամաձայնի ընդունել պաղեստինցի փախստականներին։

Աբդուլլահ Երկրորդը մերժել է վերաբնակեցման ծրագիրը, սակայն առաջարկել է ընդունել քաղցկեղով հիվանդ 2000 պաղեստինցի երեխաների։

Նա ընդգծել է, որ Հորդանանն ու արաբական երկրները դեմ են պաղեստինցիների արտաքսմանը։

Թրամփը հանդիպումն անվանել է «հիանալի խոսակցություն»՝ Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

8. Fakti-ն գրում է. Կիևի հինգ թաղամասերի շենքերը հրդեհվել են ռուսական հրթիռային հարվածից հետո, հայտնում են իշխանությունները:

Կիևի ռազմական վարչակազմի տվյալներով՝ հրդեհներ են բռնկվել Սոլոմենսկի, Սվյատոշինսկի, Գոլոսեևսկի, Պոդոլսկի և Օբոլոնսկի շրջաններում։

Իշխանությունները նշում են, որ հրդեհները առաջացել են խոցված հրթիռների բեկորներից:

Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան