«Անսթափ առաջարկ». Միրզոյանի արձագանքը՝ Օսկանյանին
copy image url

«Անսթափ առաջարկ». Միրզոյանի արձագանքը՝ Օսկանյանին

Ներքին 1 ամիս առաջ - 21:18 05-03-2025
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն օրեր առաջ կոչ էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, մինչև գերիները վերադառնան:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է այդ առաջարկին՝ այն որակելով անսթափ:

«Առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ պատկերացնում եմ՝ այդ մոտեցմամաբ մարդը պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները: Հասկանում եմ՝ ինչու դրանք որևէ արդյունք չեն տվել: Միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանն ավելին է եղել: Մեր կողմից կարող եմ ասել, որ ՀՀ-ն խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ»,- հայտարարել է Միրզոյանը՝ նշելով որ ԱԳՆ-ն բոլոր ջանքերը գործադրում է գերիներին վերադարձնելու ուղղությամբ: