ՍԵՐԽԻՈ ԱԳՈՒԵՐՈՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՑ
copy image url

ՍԵՐԽԻՈ ԱԳՈՒԵՐՈՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՑ

Սպորտ 4 տարի առաջ - 20:04 10-03-2021

Մանչեսթեր Սիթիի հարձակվող Սերխիո Ագուերոն կարիերան կարող է շարունակել Իսպանիայի առաջնությունում, այս մասին հայտնել է TyC Sports-ը:

Ըստ աղբյուրի՝ Բարսելոնան պաշտոնական առաջարկ է արել Ագուերոյի տրանսֆերի շուրջ: Նշվում է, որ ակումբի նոր նախագահ Ժոան Լապորտան հույս ունի, որ Լիոնել Մեսսիի հայրենակցի մուտքն ակումբ կհամոզիՄեսսիին մնալ Բարսայում:

Ագուերոն 2011 թվականին է տեղափոխվել Մանչեսթեր Սիթի Մադրիդի Աթլետիկոյից: Տրանսֆերի արժեքը կազմել է 40 մլն եվրո: Նրա պայմանագիրն անգլիական թիմի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին:

Արգենտինացին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կմազմում 6 հանդիպման է մասնակցել, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Չեմպիոնների լիգայում նա 4 հանդիպման է մասնակցել,որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: