Ավտոբուսների մեծ հոսք կա, նոր տրանսպորտային ցանցը շատ հարմար է. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 16:55 05-03-2025
«Ավտոբուսների շատ մեծ հոսք կա. կանգառում կանգնում ես, անընդհատ ավտոբուս է գալիս». այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մայրաքաղաքի տրանսպորտի մասին հարցին։

«Որքան երթևեկում եմ, այս նոր տրանսպորտային ցանցը շատ հարմար է»,- ասել է նա՝ հավելելով, որ սկզբնական շրջանում վալիդատորներն աշխատելու և տոմս գնելուց խնդիրների մասին էին խոսում, պարզվել է՝ այդ ամենը գիտելիքի խնդիր է։ «Նախկինում, եթե ես էլ պրոբլեմ էի ունենում, հիմա չունեմ։ Ու հետահայաց հասկանում եմ՝ ինչքան խնդիր է եղել, մեծ հավանականությամբ, իմ չիմացության պատճառով է եղել»։

Ամենից շատ դիտված