Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցները պետք է ավելի հարմար լինեն. Բաթոյանի նախագիծը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:07 14-06-2022
ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Բաթոյանի խոսքով՝ նախագծի փոփոխությունը պայմանավորված է ՀՀ-ում ավտոտրանսպորտային կանոնավոր փոխադրումների ներառական և մատչելի դարձնելու, հաշմանդամություն ունեցող ուղևորների իրվունքների իրացման համար հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարմամբ։

«Գործող օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց քանակը սահմանում է ՀՀ կառավարությունը։ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ կազմակերպությունները մրցույթների կազմակերպությունների համար սահմանված մատչելի տրանսպորտային միջոցների քանակը կազմում է ընդհանուր քանակի առնվազն 10 %-ը։ Սակայն այս ամենը չի բխում ՀՀ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջից, որն ընդունվել է 2021 թվականին»։

Բաթոյանն ասաց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ տրանսպորտային շրջանակների ձեռքբերման և ավտոմոբիլային պարկերի թարմացմանն ուղղված միջոցառումները չեն ստեղծում հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Մանրամասն՝ տեսանյութում։