Շատ լավ են աշխատում, հաճելի է, որ թարմացնում են․ քաղաքացիները՝ նոր ավտոբուսների մասին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:10 26-04-2023
Ապրիլի 15-ից Երևանում քաղաքացիներին սպասարկում են գերմանական «MAN» մակնիշի 12 մետրանոց ավտոբուսները։ Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին: Այս ավտոբուսները տեղափոխում են 25 նստած և 80 կանգնած ուղևոր:

Oragir.News-ը ուղեևորներից փորձեց պարզել՝ արդյո՞ք հարմար է երթևեկել նոր ավտոբուսներով, ի՞նչ տարբերություն են զգում հին և նոր ավտոբուսների միջև։ Քաղաքացիներն ասացին, որ ավտոբուսը շատ հարմարավետ է, աշխատանից շատ գոհ են․ «Ժամանակին գալիս է, տեղը շատ է, օդափությունը լավ է աշխատում, որ այսպես շարունակվի շատ լավ կլինի»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված