Ձեր վճարած հարկերով ձեր երեխեքն են ասֆալտած փողոցով քայլում. Շիրակի մարզպետ

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:05 04-03-2025
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր գյումրեցի առևտրականները հանդիպել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և ՊԵԿ ներկայացուցիչների հետ։

Գյումրեցի առևտրականները դեմ են շրջանառության հարկի բարձրացման վերաբերյալ կառավարության որոշմանը։

Հիշեցնենք, 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս։ Գյումրեցի տնտեսվարողները պահանջում են վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը առևտրականներին ասել է. «Ձեր վճարած հարկերով ձեր երեխեքն են ասֆալտած փողոցով քայլում։ Բոլորս պիտի հարկ վճարենք, որ լավ ապրենք»։

ՊԵԿ ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են նոր փոփոխությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։