Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի նախկին քաղաքապետ, պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանին։
Նրա հետ խոսել ենք «Համահայկական միասնության խորհուրդ» միավորման համաժողովում կայացրած որոշումների, մարտավարության, ընտրություններին մասնակցելու, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին վարչապետի ամենալուրջ թեկնածուն համարելու, Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին միավորվելու և մի շարք այլ հարցերի շուրջ։
Բազեյանը բացառեց երկրորդ կամ երրորդ նախագահներին միավորվելու հարցը։
«Չենք միավորվելու ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ենք մենք»,-ասաց նա։
Նրա խոսքով` Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի։
«Սահմանադրությունը պետք է փոփոխվի, բայց ոչ Նիկոլի ասած ձևով։ Մենք պիտի նախագահական կառավարման անցնենք, խորհրդարանականը սխալ է»,- նշեց նա։
Մանրամասները` տեսանյութում։