Երևանի նոր համալիրը, Եռաբլուրը և Նիկոլը, 44–օրյայի զեկույցը, Փարաքարի ֆեյքերը, Էդմոնի խաղը․ Մամուլ
Երևանի սրտում կկառուցվի խոշոր համալիր․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Հայտնի է, որ կոռուպցիոն շղթաների ակնհայտ դրսևորումներով Երեւանի սրտից մեծ տարածք տրվել է Փաշինյանի «սրտի» գործարարին: Տիգրան Ավինյանը միանձնյա կամ նեղ շրջանակով որոշել է մրցույթի ելքը. «Կասկադի» հարակից տարածքները պետք է տա 2018-ից հետո շեշտակի հարստացած գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արմեն Սարգսյանը, որ Եռաբլուր պանթեոնի հողերի սեփականաշնորհման հիմնական դերակատարն է, Նիկոլ Փաշինյանի սիրելին ու վստահելին է վաղուց: Օրաթերթը պարզեց, որ 2018-ի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է նրան պատկանող «Արարատի» գինու գործարան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուների մրցույթում հաղթող է ճանաչվել Մարիաննա Բաղինյանը։
Օրաթերթը նաև գրում է․ ամիսներ շարունակ Անդրանիկ Քոչարյանից տարբեր «խողովակներով» պահանջում են ներկայացնել 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, սակայն նա չի տալիս: Քոչարյանը ստորագրություն է պահանջում թիմակիցներից՝ զեկույցին ծանոթանալու համար։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Փարաքար համայնքում մարտի 30-ին սպասվող ընտրություններին ֆեյք-ընդդիմադիրների պակաս չի լինի: ՔՊ-ում մտածում են կրկնել նախորդ սցենարը, կոալիցիա կազմել եւ իշխանությունը զավթել։
Սյունիքում փորձում են ավտարիտետ ձեռք բերել․ գրում է Հրապարակ օրաթերթը։ ՔՊ կուսակցության վարչությունն իր առաջիկա նիստում կհաստատի Բաբայանի նշանակումը խորհրդի ղեկավարի պաշտոնում, քանի որ նրա «առաջընթացի» քավորները վարչության անդամներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն են։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ձեռք է բերել ռուսամետ գործչի «համբավ»: Մարուքյանը օրեր առաջ նորից է մեկնել Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորքում մասնակցելու Դոնալդ Թրամփի առաջնորդած համաժողովին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններին՝ Ազգային ժողովին, արտգործնախարարությանը, մյուս բոլոր նախարարություններին և այլ մարմիններին, հանձնարարված է մաքսիմալ ինտենսիվացնել շփումները ռուս գործընկերների հետ: