ԱԺ-ում կոչ են անում չխաղալ և դուրս գալ վիրտուալ մոլախաղերից․ մեկնակել է հերթական քառօրյան․ ՈւՂԻՂ

Ներքին Ուղիղ եթեր 1 ամիս առաջ - 09:56 04-03-2025
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 20 հարց է ընդգրկված, որոնցից 12-ը կքննարկվի երկրորդ և վերջնական ընթերցմամբ, 8-ը՝ առաջին ընթերցմամբ։

Դրանց թվում են Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում լրացումների մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխությունների և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը և այլն։