Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունն այն մասին, որ պատերազմը շուտով չի ավարտվի, անվանել է երբևէ լսած ամենավատ հայտարարությունը և իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Ամերիկան այլևս չի հանդուրժի։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Թրամփը հավելել է, որ Զելենսկին չի ցանկանում խաղաղություն, քանի դեռ ստանում է ԱՄՆ-ի աջակցությունը, իսկ Եվրոպան ընդունել է, որ առանց ԱՄՆ-ի չի կարող օգնել Ուկրաինային։