ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել է Գազայի համաձայնագրի կատարումից խուսափելու մեջ
copy image url

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել է Գազայի համաձայնագրի կատարումից խուսափելու մեջ

Արտաքին 1 ամիս առաջ - 10:25 02-03-2025
ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը մեղադրել է Իսրայելի իշխանություններին Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի կատարումից խուսափելու մեջ։

Այսպես է շարժման ներկայացուցիչ Մահմուդ Մարդավին մեկնաբանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը, թե հրեական պետությունն ընդունում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի առաջարկը Գազայի հատվածում Ռամադանի և Պասեքի ժամանակաշրջանում ժամանակավոր հրադադարի մասին։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:

Ըստ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի՝ «իսրայելական շարունակվող մանիպուլյացիաները» բանտարկյալներին չեն վերադարձնի իրենց ընտանիքներ, այլ ընդհակառակը, վտանգի տակ կդնեն նրանց կյանքը։

Համաձայնագիրը կյանքի կոչելու միակ ճանապարհը դրա երկրորդ փուլի իրագործումը սկսելն է, որը ներառում է զինադադար, զորքերի ամբողջական դուրսբերում և Գազայի հատվածի վերակառուցում, ասել է Մարդավին:

Ամենից շատ դիտված