ՌԴ–ում փորձել են  110 դոլարով երեխա գնել․ Dzen
copy image url

ՌԴ–ում փորձել են  110 դոլարով երեխա գնել․ Dzen

Մամուլ Արտաքին Ավելին 1 ամիս առաջ - 10:30 01-03-2025
Ռուսաստանում բնակվող, Ղրղզստանից ժամանած ներգաղթյալների մի զույգ փորձել է 110 դոլարով և 25 դոլար արժողությամբ կոշիկներով գնել նորածին երեխա։ Այս մասին գրում է Dzen.ru-ն։

Գործարքը կազմակերպելու համար նրանք համագործակցել էին մասնավոր կլինիկայի բժշկուհու հետ, ով պետք է փաստաթղթերը կեղծեր 1650 դոլարի դիմաց, որպեսզի երեխային գրանցեին գնորդների անունով։

Բոլոր մասնակիցները բացահայտվել են, դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ երեխայի առքուվաճառքի հոդվածով։