Այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի օրն է՝ 37-րդ տարելիցը։ ՀՀ-ում նշվում է Ադրբեջանի ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը: Սակայն, հայ պաշտոնյաներից որևէ մեկը Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցին ոչ մի հայտարարություն չի արել։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցին ոչ մի պաշտոնյա ոչ մի խոսք չասաց։ Ձեր կարծիքով՝ ինչու՞»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ շատ սխալ են անում, որ չեն անդրադառնում ջարդերին։
«Էդ երբ են խոսացել, որ հիմա խոսան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չպետք է հերքեն, որ եղել է ջարդեր։
«Դե չգիտեմ, պիտի ասեին։ Եղել է չէ Սումգայիթի ջարդերը, բայց ինչու չեն ասում, ինչու են հերքում։ Սխալ են արել»,- նշեց նա։
«Վայ դե ջհանդամն ասեն»,- վրդովված պատասխանեց մի կին։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ այս կառավարությունը թուրքերի հետ նույն ազգից է։ «Սրանք թրքասեր ժողովուրդ են, ինչ ասեն, նույն ազգի շարունակությունն ա ստեղ նստած կառավարությունը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։