Առանց տեղումների եղանակ, քամու ուժգնացում. եղանակն այսօր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 11:00 28-02-2025
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։

Մայրաքաղաքում ձմռան վերջին օրվա ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան