Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևն ընդունում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև Վերականգնման ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու համար։ Խոսքը վերաբերում է այն գործարքին, որով ԱՄՆ-ին կտրվի մուտք Ուկրաինայի հանքային ռեսուրսներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս համաձայնագիրը համարում է միջոց՝ փոխհատուցելու այն ֆինանսական աջակցությունը, որը Վաշինգտոնն արդեն տրամադրել է Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր ստորագրել այս փաստաթղթի նախնական տարբերակը։ Սակայն փետրվարի 23-ին ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը CNN-ի եթերում հայտարարեց, որ Թրամփը Զելենսկուն «հաղորդագրություն» է փոխանցել, և այժմ նա «այլևս չի տատանվում» գործարքը ստորագրելու հարցում։