Ռուս–աբխազական ավիահաղորդակցությունը կվերականգնվի․ RT
copy image url

Ռուս–աբխազական ավիահաղորդակցությունը կվերականգնվի․ RT

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 09:38 27-02-2025
Ռուսաստանը լիովին վստահ է, որ մայիսի 1-ից հնարավոր կլինի սկսել կանոնավոր ավիահաղորդակցությունը Աբխազիայի հետ։ Այս մասին հաղորդում է RT-ն։

Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի վարչակազմի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Նա նշել է, որ Սուխումի օդանավակայանի բոլոր համակարգերի աշխատանքը ստուգվել է առաջին փորձնական չվերթի ընթացքում։

Փետրվարի սկզբին Աբխազիայի մայրաքաղաքի օդանավակայան էր ժամանել վերջին 30 տարվա ընթացքում առաջին ինքնաթիռը Ռուսաստանից։

Ամենից շատ դիտված