Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դրական է համարել ավիահաղորդակցությունը վերականգնելու Ռուսաստանի իշխանությունների որոշումը: Նրա ելույթը հեռարձակվել է Twitter-ով:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան աստիճանաբար դուրս է գալիս այլ երկրների սահմանափակման ցուցակներից: «Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի որոշումը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Նա նաև ընդգծել է, որ այս որոշումը երկու երկրների գերատեսչությունների միջև բանակցությունների արդյունք է: