Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը Ֆրանսիայի և Չեխիայի հետ
copy image url

Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը Ֆրանսիայի և Չեխիայի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 18:18 14-07-2021

Ռուսաստանը 2021 թվականի հուլիսի 24-ից կվերականգնի թռիչքները Ֆրանսիայի ու Չեխիայի հետ: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցերով դաշնային օպերատիվ շտաբից:

Մոսկվայի և Փարիզի, ինչպես նաև Մոսկվայի և Նիսի միջև ինքնաթիռները թռիչքներ կիրականացնեն շաբաթական չորս անգամ՝ յուրաքանչյուր երթուղով, Սանկտ Պետերբուրգի և Ֆրանսիայի նույն այդ քաղաքների միջև՝ շաբաթական երկու անգամ:

Մոսկվա-Պրահա երթուղով ինքնաթիռները թռչելու են շաբաթը չորս անգամ:

Ամենից շատ դիտված