Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկեր Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Ինչպես հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցությունների գրասենյակից, զրույցի ընթացքում Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Տոկաևը շնորհավորել է նաև նախագահ Էրդողանին ծննդյան օրվա կապակցությամբ։
Գործակալությունը նշում է, որ Էրդողանին շնորհավորել է նաև Իլհամ Ալիևը։