Ադրբեջանի պատասխանը և ՔՊ-ի փակ նիստը, Վարդան Ղուկասյանի հայտը,  ՀՅԴ բարձրագույն ժողովը. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:00 26-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 26-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ.

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ Այս մասին տեղեկացրել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,- նշել է նա: Հիշեցնենք՝ երեկ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Բաքվից պատասխան դեռ չեն ստացել: Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ հերթական առաջարկները՝ իր տեսակետները ներկայացնելով ընդամենը երկու չհամաձայնեցված հոդվածների շուրջ։


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում այսօր՝ փետրվարի 26-ին՝ ժամը 17։00-ին փակ նիստ է հրավիրված: Հաղորդվում է, որ նիստն ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներկա են նաև կառավարության անդամները, մասնավորապես, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՊՎԾ նախագահ Ռոմանոս Պետրոսյանը: Նիստի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։


ՀՅԴ Բյուրոյի հրավերով այսօր՝ փետրվարի 26-ից Հայաստանում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը։ Վերջինս ՀՅԴ բարձրագույն ժողովն է, որին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական կառույցի բոլոր շրջանների և միավորների ներկայացուցիչները։ Ընդհանուր ժողովը քննարկում է նախընթաց ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, կազմակերպական ընդհանուր հարցերը, նախանշում է առաջիկա գործունեության համար ռազմավարական նշանակության ուղենիշները և ընտրում է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ ՀՅԴ Բյուրոն։ Ժողովի քննարկման առանցքային հարցերը, ի թիվս այլնի, վերաբերելու են Հայաստանի անվտանգային միջավայրին, ներքին ու արտաքին մարտահրավերներին, համահայկական նշանակություն ունեցող հարցերին, հայության առջև թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ծառացած հիմնախնդիրներին և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը։


Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որ հայտարարել է մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ Ղուկասյանը գյումրեցիներին կոչ է արել ոտքի կանգնել։ «Ձեր ցավը տանեմ, ոտքի կանգնեք, որ էս թուրքահպատակ շներին մենք ապացուցենք, որ հայի արունը, գենը չի կորել։ Սա ոչ թե պայքար է հանուն քաղաքապետի, այլ թուրքահպատակ շներին Հայաստանից վռնդելու։ Առաջ Աստված»,- նշել է նա՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր
21:08 Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
14:10 Ուսանողներին և աշակերտներին արգելե՞լ են մասնակցել ջահերով երթին․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
17:01 Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը. Դեմոյան
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը
18:28 Հայոց ցեղասպանությունը մի ողբերգություն է, որի ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին